Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հիմա էլ խորովածի մեջ «կեղտ» գտան

Հիմա էլ խորովածի մեջ «կեղտ» գտան
12.01.2014 | 13:53

Այս մի բանն էինք հավեսով ուտում, սրանից էլ աչքներս վախեցավ: Պարզվում է` մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար: Այս մասին հայտարարել են իրանցի գիտնականները: Համաձայն լաբորատոր փորձարկումների արդյունքների և համակարգչային մոդելավորման գործընթացների, գիտնականները պարզել են, որ փայտի վրա պատրաստված խորոված միսը` համեմված փայտի ծխի հետ, անչափ վնասակար է: Թեպետ այս կարծիքի հետ շատերը համաձայն չեն:
Նույն իրանցի գիտնականների համոզմամբ, այրվող փայտի ծուխը հավասար է ծխախոտի ծխին, ավելին, նրա վնասակար ազդեցությունն ավելի մեծ է, և մանղալում պատրաստված խորովածն օրգանիզմին պատճառում է նույնքան վնաս, որքան ծխախոտը:
Ինչպես նշում է IRNA ինֆորմացիոն գործակալությունը, ծխում գոյություն ունեցող վտանգավոր միացությունները խորովածի կամ փայտի վրա այլ խորտիկների պատրաստման ժամանակ կարող են մեծացնել մարդու ԴՆԹ-ի մուտացիաների հավանականությունը հարյուր անգամ:
Թե որքանով են ճիշտ իրանցի գիտնականները, պարզ չէ, բայց այն, որ հայը ոչ մի գնով չի հրաժարվի և առաջին իսկ հնարավորության դեպքում մանղալի վրա կշարի անուշաբույր խորովածը, փաստ է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ